Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 22-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
- «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 19 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
ՀՌՀ-ին ուղղված դիմումի հիման վրա հարուցված թիվ 1 վարչական վարույթի շրջանակում անցկացված լսումների ընթացքում «Ռադիո Վայբ» ՍՊԸ տնօրենը հայտնել է, որ Ընկերության կողմից հեռարձակվող «ԼԱՎ ԷՖ ԷՄ» լսողական ծրագրի եթերում չեն հնչում ելքային տվյալները, մասնավորապես՝ ռադիոկայանի անվանումը կամ այն նույնականացնող այլ տվյալներ։
Հանձնաժողովը որոշեց տուգանել Ընկերությանը 100․000 ՀՀ դրամով։
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց սահմանել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
