Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 21-ին ընդունել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) ներկայացուցիչներ Քլեյթոն Քինգին, Օսթին Ակերսին և Տաթևիկ Ղազարյանին։

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է մարտի 18-ին ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությանը:

Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացված տեղեկատվությունն անպայման տեղ կգտնի ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում։