Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 5-ին դիմել է «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողով՝ «5-ՐԴ ԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի «Հայլուր»-ի 2025 թվականի նոյեմբերի 4-ի և նոյեմբերի 5-ի թողարկումների ընթացքում հեռարձակված՝ Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգության՝ 3-ամյա Տիգրանի մահվան վերաբերյալ տեսանյութերի կապակցությամբ։

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն՝ տեսանյութի արտադրական գործընթացում ներգրավված աշխատակիցներին նախազգուշացվել է անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս առավել նրբանկատություն ցուցաբերելու կարևորության մասին, հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին խստորեն հանձնարարվել է հետայսու նման դեպքերում հրատապության գիտակցմամբ, սակայն անպայմանորեն հաղորդակցել ՄԻՊ կամ այլ մարմիններին՝ ստանալու համատասխան խորհրդատվություն, բացի այդ, 18:30-ի թողարկման խնդրահարույց կադրերի նկատմամբ կիրառվել է համապատասխան տեխնիկական մշակման գործիքակազմ, իսկ հարցազրույցի երեխաների մասնակցությամբ ձայնային հատվածը մոնտաժվել է:

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողովի որոշման մասին տեղեկատվությունը հրապարակվել է «5-ՐԴ ԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի «Հայլուր»-ի՝ 2025 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 18։30-ի և 20։30-ի թողարկումներում։

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ 5-րդ ալիքի էթիկայի հանձնաժողովի որոշում