2025 թվականի հոկտեմբերի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հինգ հարց՝

  1. «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 45 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)
     
  2. «ԲԵԴԼԱՅՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 47 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)
     
  3. «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 48 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)
     
  4. «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 49 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)
     
  5. «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 46 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)

Օրակարգը հաստատելուց հետո միաձայն որոշում կայացվեց «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության, «ԲԵԴԼԱՅՆ» ՍՊ ընկերության, «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերության և «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով յուրաքանչյուրին 50, 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կամ ՀՀ վարչական դատարանում։

Օրակարգային վերջին՝ հինգերորդ հարցը վերաբերում էր «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին։

Հեռարձակողի ծրագրով 2025 թվականի սեպտեմբերի 11-ին հեռարձակված «Կարմիր բլուր» ֆիլմը ժամը 15։12։06-ից 15։15։20-ն ընկած ժամանակահատվածում պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը (հեռարձակման մեկնարկ՝ 15։00։48) չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց՝ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված վարչական տույժ՝տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։