Սեպտեմբերի 17-ին և 18-ին Ալբանիայի Վլորա քաղաքում տեղի ունեցավ Սևծովյան կարգավորող մարմինների (BRAF) 12-րդ միջազգային համաժողովը։ Հարթակը միավորող 10 կարգավորող մարմինների 30 ներկայացուցիչ մասնակցեց համաժողովին ՝ կիսելով իրենց փորձը մեդիա կարգավորման ոլորտում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը` ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանի գլխավորությամբ, երկու ելույթով հանդես եկավ համաժողովին և ներկայացրեց ՀՀ-ի մեդիա ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բացերը, դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև Հանձնաժողովի ոլորտային ձեռքբերումները։
Երկրորդ օրվա պանելային քննարկմանը ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը խոսեց օնլայն հարթակներում ատելության խոսքի և տեղեկատվության ազատության մասին։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Սերբիայի, Վրաստանի և Մոլդովայի պատվիրակները։









