Օգոստոսի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց իր հերթկան նիստը։ Օրակարգային հարցերն էին՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 32-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի վերաբերյալ։

Օրակարգը հաստատելուց հետո, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց հայտարարել  լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքերում: Որոշումը ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ՝ ուսումանսիրելով և քննարկելով օրակարգային երկրորդ հարցը, որը վերաբերվում էր «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 32-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն», որոշեց հաստատել այդ լրացումները և փոփոխությունները։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։