Սպտեմբերի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում մեկ հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում` «ՍԻԹԻՖՄ» ՍՊԸ, «ՑԱՅԳ» ՍՊԸ։

Օրակարգը հաստատելուց հետո մրցույթի մասնակիցները ներկայացրեցին իրենց ծրագրերը։ Մրցույթին մասնակցում էր երկու ընկերություն՝ «ՍԻԹԻՖՄ» և «ՑԱՅԳ»։

Յուրաքանչյուր ընկերության ներկայացուցչին տրվում է 30 րոպե իրենց ծրագրերը ներկայացնելու համար։ Հայտերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի մասնակիցներին։ ՀՌՀ-ն մրցույթի հայտները կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։