Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝
- 2026 թվականի հուլիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
- 2026 թվականի հունիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց սեպտեմբերի 7-ը սահմանել 2026 թվականի հուլիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը և հայտերը հրապարակելու օր, իսկ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2026 թվականի սեպտեմբերի 11-ը։
