Հայտնի է Տավուշի մարզում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը

2025 թվականի հունիսի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթի մասնակիցների ցանկի հրապարակումը և հայտերի հրապարակման օրվա սահմանումը։

Օրակարգը հաստատելուց հետո, Հանձնաժողովը կայացրեց հետևյալ որոշումը.

• Հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների ցանկը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ համաձայն որոշմանը կից հավելվածի։

• Սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր՝ 2025 թվականի հունիսի 20-ը։

Մրցույթին մասնակցում է մեկ կազմակերպություն՝ «Ռադիո Ալիք» ՍՊԸ