2025 թվականի մարտի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ և «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, Հանձնաժողովը քննարկեց հարցերը և որոշեց բավարարել ընկերությունների հայտերը՝ հեղինակազորելով «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ և «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերություններին՝ տալով նրանց տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ։