ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի  2020 թվականի նոյեմբերի 2-ի ««ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 140-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ի ««ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին 2020 թվականի դեկտեմբերի 23-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 289 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը (նոր անվանումը՝ «ԱՆՅՈՒԶ»ՓԲԸ) 2020 թվականի սեպտեմբերի 18-ին տրամադրված ՀՎ № 022 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու, «ՍՎԳ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունիսի 17-ին տրամադրված ՀՎ № 049 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի և «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Ներկայացնելով «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ վարչական վարույթը հարուցել է «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության Հանձնաժողով մուտքագրված դիմում-գանգատի հիման վրա, որում նշված է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումն (Ֆիլմը) առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։  

Ըստ Ընկերության դիմում-գանգատի՝ Հեռարձակողի կողմից «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ցուցադրված ֆիլմի ցուցադրման բացառիկ իրավունքը ՀՀ տարածքում պատկանում է «Սոլիդ Փարթներ» ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ հայտնելով, որ իր և Հեռարձակողի կողմից ցուցադրված ֆիլմի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ։

Հեռարձակողի նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել է Հեռարձակողին, որը Հանձնաժողով է ներկայացրել վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանում, նշելով, որ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը տվյալ ֆիլմի ցուցադրման իրավունքը ձեռք է բերել Ֆիլմ Հաուս» Ընկերությունից, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր և որպես ապացույց ներկայացրել է կնքված պայմանագրի և հավելվածի պատճենները:

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման, վարչական վարույթի վերաբերյալ ներկայացված պարզաբանումների ու փաստարկների ուսումնասիրման արդյունքում ամրագրում է, որ Հեռարձակողի կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումը՝ Ֆիլմը, հեռարձակվել է դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայությամբ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներով և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

Ներկայացնելով «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել է արձանագրություն, համաձայն որի ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում են թվով 16 տեսալսողական ծրագրերը, որը չի ստորագրվել ցանցային օպերատորի ներկայացուցչի կողմից: Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել է ցանցային օպերատորին, սակայն ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողով որևէ պարզաբանում, բացատրություն և առարկություն չի ներկայացրել: Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, վարչական վարույթի նյութերը Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքների հետ համադրման արդյունքում հայտնի է դարձել, որ ցանցային օպերատորն իր գործունեությունն իրականացնում է՝ խախտելով Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ  ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Հանձնաժողովը հիմք ընդունելով «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» և «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերությունների անվան փոփոխության մասին դիմումները, որոշում է Հանձնաժողովի 02․11․2020 թվականի ««ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 140-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» անվանումը փոխարինել «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» անվամբ, իսկ 27․05․2021 թվականի ««ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» անվանումը փոխարինել «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» անվամբ։

Հանձնաժողովը հիմք ընդունելով ԱՁ Օֆելյա Պարսամյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը` որոշում է բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։

Հանձնաժողովը միաժամանակ բավարարել է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՍՎԳ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերությունների դիմումները և ուժը կորցրած ճանաչել Ընկերություններին տրամադրված հեղինակազորման վկայագրերը։