Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկած էին «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության հատկացված հաճախականությունը փոխելու, «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 274 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «Ոչ գծային Հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլատրություն ստանալու կարգը սահմանելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 30-ի թիվ 18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 19-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 32-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՖՐԻ ՆՅՈՒԶ» և «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Հանձնաժողովը նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկել և հաստատել է ոչ գծային Հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու կարգը, հայտերի ընդունման, դրանց ներկայացվող պահանջները և հայտի ձևը: Համաձայն կարգի՝ ոչ գծային Հեռարձակողներ են համարվում ոչ գծային տեսալսողական տեղեկատվությունը տարածող Հեռարձակողները կամ օպերատորները:
Նիստի ընթացքում առաջնորդվելով «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշմամբ Հանձնաժողովը որոշում է ընդունել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կառուցվածքում ավելացնել «Տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժին» երկու հաստիքով, երկու հաստիք՝ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնում և մեկ հաստիք գործերի կառավարչությունում, որի հիման վրա փոփոխություն է կատարվել նաև ՀՌՀ կանոնադրությունում:
Հանձնաժողովը բավարարել է «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության հատկացված հաճախականությունը փոխելու, «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 274 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների պահանջները:
«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հիմք է հանդիսացել տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահպանման վերաբերյալ դրույթի պահանջի խախտումը։ Ընկերության նկատմամբ կիրառել է Օրենքի 57-րդ հոդվածի 23-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հանձնաժողովը օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից՝ իրականացվել է կողմից «РОССИЯ 24», «Euronews», «Шансон TV», «MTV», «MTV dance», «MTV hits» «Telekanal 3600» և «Мульт» տեսալսողական ծրագրերի վերահաղորդում՝ առանց պայմանագրի: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ խախտվել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը հաշվի առնելով «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ»ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։