ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2021 թվականի ապրիլի 27-ին հայտարարում է լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթներ և մարզային սփռման մրցույթ:

Մրցույթներին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: