ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահը հյուրընկալվել է Շանթ հ/ը-ում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Շանթ հեռուստաընկերության եթերից անդրադարձել է ոլորտային հարցերի, խոսել գովազդի մասին օրենքում կատարվող փոփոխությունների և բազմաթիվ այլ հարցերի մասին:

<Այսպիսի կարևոր նախագծերը նախ պետք է նախօրոք քննարկվեն այն սահմանադրական մարմնի հետ, որը կարգավորում է այդ գործունեությունը, որովհետև շատ ժամանակ օրենսդիր և գործադիր մարմինը մոռանում է, որ ըստ սահմանադրության մենք ոչ թե միայն կարգավորող մարմին ենք, այլ երաշխավորն ենք հեռուստառադիոընկերությունների ազատության, անկախության և բազմազանության: Առանց ֆինանսական անկախության չի լինում ոչ բազմազանություն, ոչ ազատություն և մենք պարտավոր ենք այս պարագայում պաշտպանել հեռուստառադիոընկերությունների շահերը>,- իր խոսքում նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Մանրամասները տեսանյութում: