ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մամուլի հաղորդագրություն

Այսօր՝ ապրիլի 1-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժաղովի հինգ անդաները՝ Արա Երնջակյանը, Դավիթ Մուրադյանը, Մարգարիտա Մնացականյանը, Կամո Հովհաննիսյանը, իսկ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանձնաժողովի աշխատանքին միացել էր հեռավար կարգով:

Հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով ձայների մեծամասնությամբ Հանձնաժողովի նախագահ  ընտրվեց Դավիթ Մուրադյանը:  Որոշվեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար նախատեսված մրցույթը հայտարարել ապրիլի 5-ին: