ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում կայացել է նիստ

Այսօր` մարտի 29-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական  ծրագրերի ծանուցման և Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար թեկնածուներ առաջադրելու հարցի վերաբերյալ:

Քննարկելով օրակարգային առաջին երկու հարցերը Հանձնաժողովն հաստատել է «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերավերյալ ծանուցումները:

Քննարկելով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար թեկնածուներ առաջադրելու հարցը՝ Հանձնաժողովն ընդունել է Արձանագրային որոշում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում թվով 5 թեկնածուներ ընդգրկվելու մասին:

Թեկնածուների համաձայնությունը ստանալուց հետո Հանձնաժողովի նիստով կհաստատվի նրանց  թեկնածությունը: