Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մասնագիտական կարծիքի համար նոյեմբերի 24-ին դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին «Արմնյուզ» հեռուստաընկերության տեսանյութերից մեկի կապակցությամբ։
Տվյալ նյութի մեջ բացակայում էին ՀՀ օրենսդրության ակնհայտ խախտումներ և չկային լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու հիմքեր, սակայն ՀՌՀ կարծիքով դրա բովանդակությունը մտահոգության առիթ էր հանդիսանում։
Կից ներկայացնում ենք Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը։