ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը

Այսօր` հոկտեմբերի 5-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանելու մասին» հարցի, «ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, նշել է, որ Մրցութային հանձնաժողովը ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որն իր լիազորություններն իրականացնում է Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն կարգի: Միաժամանակ նշելով, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Ի դեպ, Խորհրդի անդամի յուրաքանչյուր թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվում է նոր Մրցութային հանձնաժողով, բացառությամբ այն դեպքերի, երբ միաժամանակ առաջացել է Խորհրդի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն:

Քննարկելով «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի  ծանուցման վերաբերյալ հարցը նշվել է, որ Հանձնաժողով է ներկայացվել տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված մի շարք ծրագրերում ներառված է գովազդ:

Տվյալ ծրագրերի վերաբերյալ Ընկերությոն ներկայացված տեղեկանքում նշվել է, որ դրանց առանց գովազդային տարբերակը Հայաստանի Հանրապետության տարածքի համար առկա չեն։

Հաշվի առնելով այն փաստը, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված է օտարերկրյա տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության կարգավորումը և օտարերկրյա տեսալսողական ծրագրերը ՀՀ–ում առանց գովազդ հեռարձակելու պահանջը, իսկ ներկայացված տեղեկանքով չի հիմնավորվել այդ ծրագրերի առանց գովազդի տարբերակի ձեռք բերման անհնարինությունը՝ «Охотник и рыболов HD», «Animal Family HD», «Приключения HD» («Телепутешествия HD»), «Eureka», «Зоо ТВ SD», «Загородный SD», «Приключения SD» («Телепутешествия SD»), «Охотник и рыболов», «Тонус ТВ», «Рыжий SD», «Муз-ТВ», «Шансон ТВ», «Мульт», «Мама», «Наука», «История», «Т 24», «Доктор», «НСТВ», «Сарафан», «Моя Планета», «Живая Планета», «Е TV», «Мотор ТВ», «Любимое кино» և «Мир сериала» ծրագրերի մասով Հանձնաժողովը մերժել է Ընկերության ծանուցումը, հաստատել՝  «НТВ-Мир», «Детский мир», «Иллюзион+», «ЕвроКино» ծրագրերը: