Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՆԹ» և «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը Հանձնաժողովի անդամներին ներկայացնելով«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ներկայացրած դիմումը և կից ներկայացված փատաթղթերը նշել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, դրանցում չեն հայտնաբերվել ակնհայտ կեղծ տվյալներ, իսկ «ՇԱՆԹ» ընկերությունը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումին կից Հանձնաժողով է ներկայացրել Ընկերության լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 29.12.2016թ., սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն): Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները: