ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Շնորհակալ ենք ԱԻՆ-ին արագ արձագանքման համար

Երեկ դիմել ենք ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և խնդրել վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանման աշխատակիցներն այսօր վարակազերծող որակյալ նյութերով և սարքավորումներով ախտահանեցին ամբողջ շենքը:

Շնորհակալ ենք ԱԻՆ-ին թե՛ արագ արձագանքման, թե՛ որակյալ աշխատանքի, թե՛ սրտացավության համար:

Պահպանեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակներ, հետևեք պարետատան սահմանած կանոններին և ամենակարևորը՝ եղեք առողջ!!!!