«Առաջին լրատվական»–ի տաղավարում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խոսել է ԱԺ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի, ոլորտում կատարվող փոփոխությունների, խնդիրների լուծման մասին:
Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է,- <Ոլորտը կարգավորող լուրջ օրենքներ ընդունվում են այն երկրներում, որտեղ մեդիան ղեկավարվում է անկախ կարգավորող մարմնի կողմից, ինչպիսին մենք ենք, և որտեղ մեդիայի աշխատանքներում պետության կամ իշխանության ներգրավումը նվազագույնն է, այսինքն՝ ժողովրդավարական երկրներում: Այն երկրներում, որտեղ հեռոստառադիոընկերությունները կամ տեսալսողական մեդիան ինչ որ չափով կանոնակարգվում է ոչ անկախ մարմնի կողմից` կարգավորող և լուրջ օրենքներ հարկավոր չեն, քանի որ բոլոր կարգավորումները այնուամենայնիվ գնում են օրենքը շրջանցելով: Այդ առումով և՛ 2018 թվականի փոփոխությունները, և՛ տեխնիկական զարգացումները, արդեն իսկ ստիպում էին այս ոլորտի մեջ էական փոփոխություններ մտցնել, ինչը փորձում է արվել օրենքի այս նախագծով: Աշխարհում հեռուստատեսություն և ռադիո բառերն արդեն գրեթե չեն գործածվում, որովհետև ցանկացած մեդիա ծառայություն, որն ունի ձայնային կամ տեսողական բաղադրիչ, արդեն հեռուստատեսություն կամ ռադիո է>:
Մանրամասները տեսանյությում: