Հարգելի գործընկերներ !!!
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հուսադրող արդյունքներով և ոտք դնում 2020 թվական` ավելի մեծ ակնկալիքներով և սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է բազմաթիվ հատկանիշներ՝ պատրաստակամություն, աշխատասիրություն, նվիրվածություն, հոգատարություն և այլ որակներ:
Մեր համերաշխ ընտանիքի հետ միասին ցանկանում ենք շնորհավորել հեռուստառադիո ոլորտի աշխատակիցներին, լրագրողներին, մեդիա ոլորտի ներկայացուցիչներին և միանալով Ամանորին հնչող բոլոր շնորհավորանքներին մաղթել առողջություն, երջանկություն, աշխատանքային ու անձնական հաջողություն:
Թող 2020 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի, իսկ Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկցեն բոլորիս ողջ տարվա ընթացքում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: