ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահն ընդունել է ԻԻՀ ժամանակավոր հավատարմատար Ալի Մոթաղիին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ալի Մոթաղիի հետ:

Պարոն Մոթաղին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ երկու երկրների միջև առկա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, որի հարատևության նախադրյալն է խաղաղ համակեցությունը: Միաժամանակ նշելով, որ հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով նախատեսում են զարգացնել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում համագործակցությունը:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեցած հարաբերությունները, որի առհավատչյան է Հայաստանի և Իրանի համապատասխան ոլորտների միջև կնքված փոխգործակցության պայմանագիրը:

<Դեռևս հինգ տարի առաջ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է մի քանի ամիս առաջ, սակայն համագործակցության շարունակականությունն ապահովելու համար նախատեսում ենք վերակնքել այն, իրանական կողմին ներկայացնելով նոր առաջարկներ՝ ապահովել իրանական որոշ հեռարձակողների մուտքը հայաստանյան կաբելային ցանցեր, ինչու չէ նաև Հանրային հեռարձակողի ներկայացվածությունը Իրանական տիրույթում>,- իր խոսքում նշել է ՀՌՀ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: