ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տրվել է ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց՝ «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՀՈՎՆԵՏ», «ԱՅԹԻՎԻ», «ՅՈՐՆԵԹ», «ՀԵՌԱՏԵՍ» և «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների  վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: