Այսօր՝ հունիսի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ հայտարարելու և «ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի վերաբերյալ հարցերը:
Քննարկելով օրակարգային առջին հարցը և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել 2019 թվականի հունիսի 27-ին հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:
Մրցույթի մասին տեղեկատվությունը՝ մրցույթի պայմաններ, կարգ, փաստաթղթերի ներկայացման ժամկետներ, կհարապարակվի հունիսի 27-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am և Հանձնաժողովի՝ www.tvradio.am, պաշտոնական կայքէջում:
Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումը: