ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը

Հարգելի գործընկերներ, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կազմակերպում է «Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը» սեմինարը, որը բաղկացած կլինի երկու մասից`

1. Կքննարկենք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա եւ ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները:

2. Ազգային Ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Հայաստանի ծրագրերի տնօրեն տիկին Ս. Սմութը եւ փորձագետ պարոն Ջ. Դ. Ֆոքսը կներկայացնեն նախընտրական բանավեճերի կազմակերպելու եւ վարելու, քաղաքական ուժերի հետ հաղորդակցության միջազգային առաջատար փորձը:

Հրավիրում ենք քարոզարշավին մասնակցող բոլոր հեռուստա և ռադիոընկերությունների ներկայացուցիչներին մասնակցել քննարկմանը:

Այն կայանալու է ս.թ. նոյեմբերի 23-ին (ուրբաթ), ժ.12.00-ին, ՀՌՀ նիստերի դահլիճում: Հասցե` Իսահակյան 28, 1-ն հարկ: