2017թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը Վիենայում տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը: Նստաշրջանին մասնակցում էին ավելի քան 130 մասնակիցներ, որոնց թվում էին տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` Նորությունները թվայնացման դարաշրջանում և կարգավորող մարմինների դերը այս հարցում Կեղծ նորություններ, ինչպես կարելի է կանխարգելել կեղծ նորությունների տարածումը և ինչպիսի միջոցառումներ կարող են ձեռնարկվել դրանց տարածման դեպքում, Լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգեր, Քաղաքացիների և կարգավորող մարմինների հարաբերությունները, ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում այս հարաբերությունները վերջին տարիների ընթացքում, Անչափահասների իրավունքների պաշտպանությունը թվային աշխարհում: