2018 թվականի մայիսի 23-ից 25-ը Լյուքսեմբուրգ տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 47-րդ գարնանային նստաշրջանը, որին մասնակցություն է ունեցել ՀՌՀ պատվիրակությունը: Նստաշրջանին մասնակցում էին ավելի քան 160 մասնակից, որոնց թվում էին տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլն: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հանրային ծառայությունները և հանրային շահը թվային դարաշրջանում, Բազմակարծության և բազմազանության ապահովումը, գենդերային հավասարության ապահովումը հեռարձակման ընթացքում և կարգավորող մարմինների դերը այս հարցում: Առևտրային հարաբերությունները և հեռարձակումը, Սոցիալական մեդիայի դերը և խնդիրները: