Այսօր՝ փետրվարի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում վեց հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթները չկայացած հայտարարելու, անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանի ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԱՐՏ-ՆԵԹ» ՍՊ ընկերության ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեղինակազորման և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտերի վերաբերյալ:
Օրակարգային առաջին հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթներին մասնակցելու համար հայտեր ներկայացված չլինելու հետևանքով նշված մարզերի տարածքներում սփռման մրցույթները հայտարարվում են չկայացած:
Հանձնաժողովը քննարկելով «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը` ուժը կորցրած է ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան, միաժամանակ բավարարելով «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վերաբերյալ հայտերը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ: