ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթներ` ՀՀ Արարատի մարզի և Վայոց ձորի մարզի տարածքներում:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: