ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել մասնագետների խորհուրդներին

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակից ելնելով ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումներն համակարգված և ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջի՝ www.tvradio.am, <Տեսադարան> պատուհանում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կողմից պատրաստած բացատրական տեսանյութերը:

Տեսանյութերից յուրաքանչյուրում մանրամասն ներկայացված են թե ինչ է պետք անել հանրային տրանսպորտից օգտվելու համար, ինչպես է պետք դիմակ կրել, ինչպես է պետք կազմակերպել ինքնամեկուսացումը՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, իսկ գործատուների համար նախատեսված ուղեցույցի միջոցով ներկայացվել են բոլոր այն քայլերը, որոնք կարող են նպաստել կորոնավիրուսով վարակի կանխարգելմանը:

Տեսանյութերի հղումներին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ http://tvradio.am/videos/:

Հետևե՛ք կանոններին, եղե՛ք առողջ: