Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական եվ լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-20.1.2-մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակից՝
Լևոն Էդիկի Հակոբյան
Հ Ր Ա Մ Ա Ն
29 դեկտեմբեր 2025 թվականի թիվ ԳՔ/28/Ա
ք. Երևան
ԼԵՎՈՆ ԷԴԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի եզրակացությունը և Լևոն Էդիկի Հակոբյանի դիմումը` հրամայում եմ.
1. Լևոն Էդիկի Հակոբյանին 2026 թվականի հունվարի 5-ից նշանակել Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) պաշտոնում՝ ազատելով նրան Հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) պաշտոնից:
2. Աշխատավարձը սահմանել 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
3. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Գլխավոր քարտուղար՝ Սմբատ Խաչատրյան
