Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20․2․4-մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի փուլը հաղթահարել է՝
Սոնա Արբակի Խաչատրյանը
Հ Ր Ա Մ Ա Ն
30 հունիս 2026 թվականի թիվ ԳՔ/7/Ա
ք. Երևան
ՍՈՆԱ ԱՐԲԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 29.06.2026թ. եզրակացությունը և Սոնա Արբակի Խաչատրյանի դիմումը` հրամայում եմ.
1. Սոնա Արբակի Խաչատրյանին 2026 թվականի հուլիսի 1-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) պաշտոնում:
2. Հանձնաժողովի քարտուղարության ավագ մասնագետ (ծածկագիր՝ 44-20․2․4-Մ5-1) Գայանե Նորայրի Շահինյանին նշանակել Սոնա Արբակի Խաչատրյանի փորձաշրջանը համակարգող:
3. Աշխատավարձը սահմանել 139 776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
4. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Գլխավոր քարտուղար՝ Սմբատ Խաչատրյան
