Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 44-20.1.2-Մ2-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արռաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակից՝
1․ Գայանե Արտակի Մուրադյան
Հ Ր Ա Մ Ա Ն
19 սեպտեմբեր 2025 թվականի թիվ ԳՔ/19/Ա
ք. Երևան
ԳԱՅԱՆԵ ԱՐՏԱԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ2-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 18․09․2025թ. եզրակացությունը և Գայանե Արտակի Մուրադյանի դիմումը` հրամայում եմ.
1. Գայանե Արտակի Մուրադյանին 2025 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ2-3) պաշտոնում:
2. Աշխատավարձը սահմանել 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:
3. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ Լիաննա Դոխիկյան