Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը հաղթահարած մասնակից՝

1․ Լյուսյա Հովհաննեսի Պետրոսյան

Հ Ր Ա Մ Ա Ն

11 հուլիս 2025 թվականի թիվ ԳՔ/13/Ա

ք. Երևան

ԼՅՈՒՍՅԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20․2․1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 11․07․2025թ. եզրակացությունը և Լյուսյա Հովհաննեսի Պետրոսյանի դիմումը` հրամայում եմ.

1.   Լյուսյա Հովհաննեսի Պետրոսյանին 2025 թվականի հուլիսի 15-ից 9 ամիս փորձաշրջանով նշանակել Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20․2․1-Մ3-1) պաշտոնում:

2.  Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի գլխավոր վերահսկիչ (ծածկագիր՝ 44-20․1․1-Մ2-2) Գոհար Ռոբերտի Դարբինյանին նշանակել Լյուսյա Հովհաննեսի Պետրոսյանի փորձաշրջանը համակարգող:

3.  Աշխատավարձը սահմանել 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ:

4.  Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:

Գլխավոր քարտուղար՝ Սմբատ Խաչատրյան