ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի քարտուղարության (ծածկագիր` 84-23.2.4-Մ6-1) արխիվավարի ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

Քարտուղարության արխիվավարը իրականացնում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի համալրում, գիտատեխնիկական մշակում, հաշվառում, օգտագործում և պահպանում, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի արխիվացման փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին. կատարում է փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները. մասնակցում է Հանձնաժողովի արխիվային հավաքածուի տեղեկատվական համակարգի կազմմանը, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·       առնվազն միջնակարգ կրթություն,

·       առանց աշխատանքային ստաժի,

·       իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

 

Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2020 թվականի սեպտեմբերի  1-ը:

Աշխատավարձը` 111 115 դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում,

·       նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին, առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում կանրելի է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից),

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·       անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2020թ.` ժամը    16:00 -ն:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին:

 

Պաշտոնի անձնագիր-Արխիվավար