ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնի մասին (ծածկագիր` 44-23.1.1-Ղ4-2)

Բաժնի պետը մշակում է հեռուստառադիոծրագրերի մշտադիտարկման սկզբունքները և մեթոդները, մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների վերլուծության մեթոդները,

կազմակերպում է հեռուստառադիոծրագրերի և հեռուստառադիոընկերությունների  տեխնիկական  միջոցների մշտադիտարկման, հեռուստառադիոհեռարձակման ընթացքում խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման աշխատանքների իրականացումը, հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ներկայացրած հաշվետվությունների. դիմում-բողոքների հիման վրա հեռուստառադիոընկերությունների գործունեության ուսումնասիրությունը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         բարձրագույն կրթություն,

·         հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում ՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

·         իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22 -ը:

Աշխատավարձը` 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·         դիմում,

·         նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·         անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·         լուսանկար` 3 X 4 չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղակակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով, կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.05.2021թ., ժամը՝ 16:00 -ն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: