ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի գործերի կառավարչի (44-23.2.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (արտաքին մրցույթ)

Հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
* դիմում (լրացվում է առցանց)
* անձնագիր և (կամ) նույնականացման քարտ, (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չունի, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք, կրթությունը հավաստող փաստաթղթ(եր),
* աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր),
* արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
* լուսանկար` 3 X 4 չափսի:

Մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի միջոցով՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով:

Փաստաթղթերի ներկայացման վերջաժամկետ` 15-03-2021 թ.

Թեստավորման փուլի մեկնարկային ամաաթիվ` 15-04-2021 թ.

Թեստավորման փուլի մեկնարկային ժամ` 15-00

Թեստավորման անցկացման վայր` Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենք, ք. Երևան, Տերյան 89

Թեստավորման տևողություն` 90 րոպե

Հարցազրույցի անցկանցման ամսաթիվ` 19-04-2021 թ.

Հարցազրույցի անցկանցման ձևաչափ` հարցարան

Հիմնական աշխատավարձի չափ` 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ

Հրապարակման ամսաթիվ` 09-03-2021 թ.

Էլեկտրոնային հասցե` personnel@tvradio.am

Հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 28

Հեռախոսահամար՝ 010-52-94-62

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ