ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հայտարարում է ներքին մրցույթ Հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Մրցույթին մասնակցել ցանկացող Հանձնաժողովի հանրային ծառայողները պետք է Հանձնաժողով անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում, որը լրացվում է տեղում,

·       անձնագրի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) բնօրինակները` պատճեների հետ միասին,

·       աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր) պատճենների հետ միասին,

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ մարտի 5-ից 16-ը ներառյալ՝ ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից 15:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020թ ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020թ ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ին Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը  256 623 դրամ է:

Թեստերում ներառված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90,  99, 100, 102, 110, 121, 124, 196, 197

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28,  30, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 13,14, 17, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

• «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենք,  հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73839

• «Գնումների մասին» ՀՀ օրենք՝

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.e-draft.am/projects/688

• «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=27634

• «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=65102

• ՀՀ կառավարության 06.04.2017թ թիվ 386-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=112885

• ՀՀ կառավարության 04.05.2017թ թիվ 526-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113367

• ՀՀ կառավարության 18.05.2017թ թիվ 534-Ն որոշում

հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/28641/

• ՀՀ կառավարության 29.06.2017թ թիվ 759-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114529

• Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018թ. հոկտեմբերի 8-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 85-Ա որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114529

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան,

հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/egdx/

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան, Էջ 4-21, 29-38

հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/irey/

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

•       «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա
հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

•     «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

•       «Որոշումների կայացում» կոմպետենցիա

հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ-ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ-ՊԱՇՏՈՆԻ-ԱՆՁՆԱԳԻՐ