Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՎԱՐԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 44-20․2․4-Մ6-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ
Աննա Յուրիկի Մկրտչյան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
11 հոկտեմբեր 2023 թվականի թիվ ԳՔ/14/Ա
ք. Երևան
ԱՆՆԱ ՅՈՒՐԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 09.10.2023թ. եզրակացությունը և Աննա Յուրիկի Մկրտչյանի դիմումը` հրամայում եմ.
1. Աննա Յուրիկի Մկրտչյանին 2023 թվականի հոկտեմբերի 12-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) պաշտոնում:
2. Հանձնաժողովի քարտուղարության պետ Տաթևիկ Թանգյանին (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ5-1) նշանակել Աննա Յուրիկի Մկրտչյանի փորձաշրջանը համակարգող:
3. Աշխատավարձը սահմանել 139 776 (մեկ հարյուր երեսունինն հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
4. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Պաշտոնակատար՝ Լիաննա Դոխիկյան