Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր՝ 44-20.1.1-Մ4-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների
Հասմիկ Հակոբի Մարտիրոսյան
Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր՝ 44-20.1.1-Մ4-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների
Հասմիկ Հակոբի Մարտիրոսյան
Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր՝ 44-20.1.1-Մ4-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների
Հասմիկ Հակոբի Մարտիրոսյան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
14 նոյեմբերի 2022 թվական թիվ 24 -Ա
ք. Երևան
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր՝ 44-20.1.1-Մ4-6) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 14.11.2022թ. եզրակացությունը և Հասմիկ Հակոբի Մարտիրոսյանի դիմումը` հրամայում եմ.
1. Հասմիկ Հակոբի Մարտիրոսյանին 2022 թվականի նոյեմբերի 15-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր՝ 44-20.1.1-Մ4-6) պաշտոնում՝ լուծելով 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
2. Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի գլխավոր մշտադիտարկող (ծածկագիր` 44-20.1.1-Մ2-1) Եվա Հայրապետյանին նշանակել Հասմիկ Հակոբի Մարտիրոսյանի փորձաշրջանը համակարգող:
3. Աշխատավարձը սահմանել 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինն) դրամ:
4. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Ս.Խաչատրյան