Տեղեկատվություն ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր` 44-20.1.1-Մ4-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է՝

Արփինե Վաղինակի Աբգարյանը

– 2025 թվականի ապրիլի 4-ին Արփինե Վաղինակի Աբգարյանի հետ կնքվել է թիվ 1 ժամկետային աշխատանքային պայմանագիրը՝ վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Հ Ր Ա Մ Ա Ն

04 ապրիլ 2025 թվական թիվ ԳՔ/7/Ա

ք. Երևան

ԱՐՓԻՆԵ ՎԱՂԻՆԱԿԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» թիվ 792-Ն որոշմամբ սահմանված  հավելվածի  8-րդ կետով և հիմք ընդունելով Արփինե Վաղինակի Աբգարյանի դիմումը՝ հրամայում եմ.

1.   Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիրը` 44-20.1.1-Մ4-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  Արփինե Վաղինակի Աբգարյանի հետ 2025 թվականի ապրիլի 7-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

2.  Աշխատավարձը սահմանել 189696 (մեկ հարյուր ութսունինն հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:

3.  Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:

Գլխավոր քարտուղար՝ Սմբատ Խաչատրյան