Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների
Աշոտ Մնացականի Մկրտչյան
Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների
Աշոտ Մնացականի Մկրտչյան
Ց ՈՒ Ց Ա Կ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործերի կառավարչի (ծածկագիրը` 44-23.2.5-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների
Աշոտ Մնացականի Մկրտչյան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործերի կառավարչի (44-23.2.5-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 08.04.2020թ. եզրակացությունը և Աշոտ Մնացականի Մկրտչյանի դիմումը` հրամայում եմ.
1. Աշոտ Մնացականի Մկրտչյանին 2020 թվականի ապրիլի 9-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանձնաժողովի գործերի կառավարչի (44-23.2.5-Ղ4-1) պաշտոնում՝ լուծելով 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված թիվ 11 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
2. Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ (ծածկագիր` 44-23.1.2-Ղ3-1) Դավիթ Մարգարյանին նշանակել Աշոտ Մնացականի Մկրտչյանի փորձաշրջանը համակարգող:
Ս.Խաչատրյան
Ճիշտ է՝
Անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ Մ. Խաչատրյան