Հ Ր Ա Մ Ա Ն
14 նոյեմբեր 2025 թվականի թիվ 57-Ա
ք. Երևան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 8-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հրամայում եմ.
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի 2024 թվականի մարտի 7-ի թիվ 8-Ա հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի օգնական Լիլիա Սիմոնյանին նշանակել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ»։
Նախագահ՝ Տ․Հակոբյան
