Բաժնի պետը կազմակերպում է Հանձնաժողովի համագործակցությունը oտարերկրյա
պետությունների իրավասու մարմինների, Հայաստանի Հանրապետությունում
հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ,
Հանձնաժողովի հանդիպումները հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների
հետ: Ապահովում է Հանձնաժողովի միջազգային ծրագրերի հետ կապված
աշխատանքների իրականացումը, արտասահմանյան պատվիրակությունների հետ
հանդիպումների արարողակարգը; Լուսաբանում է Հանձնաժողովի աշխատանքները:
Իրականացնում է մամուլի շաբաթական, ամսական վերլուծական աշխատանքներ:
Վարում է Հանձնաժողովի համացանցային կայքէջի տեղեկատվական մասը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ
ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա
քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության
երկրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին հինգ
տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ
Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների,
խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների
պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա
աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի
առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և
առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին
տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական
աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման
ղեկավարի պաշտոնում կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական
կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից
առնվազն մեն տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
* անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ
իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն:
Պաշտոնը թափուր է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը:
Աշխատավարձը` 256 623 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
*դիմում,
* նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և
աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից
ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս
բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք
համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ
միասին,
* անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի
օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.02.2019 թ.` ժամը 16:00-ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել
Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):