Քարտուղարության արխիվավարը իրականացնում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի համալրում, գիտատեխնիկական մշակում, հաշվառում, օգտագործում և պահպանում, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի արխիվացման փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին. կատարում է փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները. մասնակցում է Հանձնաժողովի արխիվային հավաքածուի տեղեկատվական համակարգի կազմմանը, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· առնվազն միջնակարգ կրթություն,
· առանց աշխատանքային ստաժի,
· իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
Աշխատավարձը` 111 115 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում,
· նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին, առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում կանրելի է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից),
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
· անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2020թ.` ժամը 16:00 -ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: