Հայտարարություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-Ղ4-3) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթները.

·  Ապահովում է Հեռարձակողների, ոչ գծային Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերահսկման աշխատանքների իրականացնումը.
·  Ապահովում է է Հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանության ստուգման աշխատանքները.
·  Ապահովում է Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերահսկողության իրականացնումը.
·  Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
·  Ապահովում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների   տեխնիկական  միջոցների մոնիտորինգի իրականացումը.
·  Ապահովում է ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին տեղեկությունների հաշվառման և վերահսկողության իրականացումը.
·  Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օրենսդրությանը և լիցենզիայի պահանջներին համապատասխանության պարզումը՝ ընտրանքային դիտարկման միջոցով.
·  Ապահովում է տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա հեռարձակողների գործունեության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
·  Ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
·  Ապահովում է ուսումնասիրությունների և ստուգումների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխանության և լիցենզիայի պայմանների կատարման մասին հաշվետվությունների պատրաստումը.
·  Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների գործունեության մշտադիտարկմանը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)     բարձրագույն կրթություն

2) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

3) «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

4) Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5) Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:

·         Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու ժամկետը սահմանվում է  մինչև օրենքով սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.

·         Աշխատավարձը՝ 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց)  ՀՀ դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

·         դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի(վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·         մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.

·         անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

* ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

* Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

* Դիմումների ընդունման վերջին ժամկետն ՝  26.09.2024թ.

*Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ.010/52-94-62, էլ.փոստ`personnel@tvradio.am

 

Դիմումի ձև

 

Պաշտոնի անձնագիր