Հիմնական գործառույթները.
1. Իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում, ընդ որում Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում` նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով.
2. Իրականացնում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման մշտադիտարկում.
3. Իրականացնում է տեսալսողական ծրագրերի տեսագրությունների, ձայնագրությունների և լիցենզիայի պայմանների, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների, օպերատորների, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների կողմից տրամադրվող տեղեկատվության և ուղղակի դիտարկումների համադրման աշխատանքներ.
4. Իրականացնում է հեռարձակման և վերահաղորդման ընթացքում կոպիտ խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ.
5. Իրականացնում է Հանրային հեռարձակողներում մշտադիտարկում՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար.
6. Իրականացնում է տեսալսողական ծրագրերի դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման աշխատանքներ.
7. Մասնակցում է տեսալսողական ծրագրերի մոնիտորինգի սկզբունքների և մեթոդների մշակմանը.
8. Մասնակցում է մշտադիտարկման տվյալների վերլուծության մեթոդների մշակամը, մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների ամփոփմանը և նախնական վերլուծությաննը.
9. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ստուգումներին և ուսումնասիրություններին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն.
2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3) «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:
· Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև օրենքով սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.
· Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը՝ հարցազրույց․
· Աշխատավարձը՝ 189696 (մեկ հարյուր ութսունինն հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
——————————————————————————————————————
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
· դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
_________________________________________________________________________________
* ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են personnel@tvradio.am էլեկտրոնային փոստի միջոցով:
* Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 05.02.2025թ.
* Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ. 010/52-94-62