Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր`44-20.1.1-Մ4-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հանձնաժողովի հանրային ծառայողները: Դիմումները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի միջոցով՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով: