Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հայտարարում է ներքին մրցույթ իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Մրցույթին կարող են մասնակցել Հանձնաժողովի հանրային ծառայողները, որոնք բավարարում են վերոհիշյալ պաշտոնի անձնագրի պահանջներին: Դիմորդները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում, որը լրացվում է տեղում,
· անձնագրի բնօրինակը` պատճենի հետ միասին,
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) բնօրինակները` պատճեների հետ միասին,
· աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր) պատճենների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը` պատճենի հետ միասին,
· մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ մարտի 5-ից 16-ը ներառյալ՝ ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից 15:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020թ ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020թ ապրիլ 13-ին, ժամը 10:00-ին Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175 932 դրամ է:
Թեստերում ներառված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 99, 100, 102, 110, 121, 124, 196, 197
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 13,14, 17, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
• «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73839
• «Գովազդի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5, 9, 13, 14, 15, 24, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.e-draft.am/projects/688
• «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126306
• ՀՀ կառավարության 1997թ. նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշում
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=22749
• ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1421-Ն որոշում
հղում՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=36395
• ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1292-Ն որոշում
հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/29403/
• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010թ. հունիսի 28-ի թիվ 23-Ն որոշում
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=59201
• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010թ օգոստոսի 4-ի թիվ 51-Ն որոշում
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=60288
• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. ապրիլի 13-ի թիվ 29-Ն որոշում
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=122371
• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. հունիսի 28-ի թիվ 28-Ն որոշում
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=114526
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Էջ 39,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/egdx/
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան, Էջ 4-21, 29-38
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71,73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):